211652_close_icon
views-count4392 դիտում article-date 20:27 04-09-2016

Ճապոնական հասարակության մեջ թուրն ուներ մոգական նշանակություն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մասնագետների գնահատականներով ամբողջ պատմության ընթացքում պատրաստվել է ավելի քան 2 միլիոն ճապոնական թուր, որոնցից մոտ 100 հազար նմուշը ներկա դրությամբ պահվում է Ճապոնիայում, իսկ խոշորագույն հավաքածուն գտնվում է ԱՄՆ-ում և հաշվվում է ավելի քան 300 հազար նմուշ (Ճապոնիայից դուրս են բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո)։ Ճապոնական թրերի մետաղից ձուլման տեխնոլոգիան սկսել է զարգանալ 8-րդ դարից և առավելագույն կատարելության է հասել 13-րդ դարին: Մոտ հազար տարիների ընթացքում թրի տեսքը գրեթե չէր փոխվում, աննշան փոփոխվել է միայն երկարությունը և թեքության աստիճանը՝ մերձամարտի մարտավարության զարգացմանը համապատասխան։ Թուրը ճապոնական հասարակության մեջ ուներ նաև ծիսական և մոգական նշանակություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր