211652_close_icon
views-count4361 դիտում article-date 23:50 04-09-2016

Լերրի Փեյջի և Սերգեյ Բրինի ուսումնական նախագծի անունը Google-էր

Գուգլ որոնման համակարգն ստեղծվել է որպես Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Լերրի Փեյջի և Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծ։ Նրանք 1996 թվականին աշխատում էին BackRub որոնման համակարգի վրա, իսկ 1998 թվականին դրա հիման վրա ստեղծեցին նոր Գուգլ որոնման համակարգը։ Գոյության առաջին տարվանից Գուգլում սկսեցին կիրառել թափանցիկ ղեկավարման OKR մեթոդը, որը որոշում էր ընկերության զարգացման պլանավորման և կորպորատիվ ղեկավարման մոտեցումները։ Ընկերությունը հիմնվել է 1998 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ Google.com դոմենը գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին։ Երբեմն իր ծննդյան օրը նշում է ուրիշ օր․ ինչպես սեպտեմբերի 7-ին, 4-ին, այնպես էլ 27-ին։

Նմանատիպ նյութեր