Պասիֆլորա ծաղիկը նկարագրված է որպես Քրիստոսի չարչարանքների տեսողական մարմնավորում․ ՖՈՏՈՇԱՐՔ
Պասիֆլորաները եղել են Նոր Աշխարհի առաջին ծաղիկները՝ հայտնվելով Եվրոպայի այգիներում։ Առաջին հայտնի նկարագրությունը տվել է Պեդրո Սեսա դե Լեոն, 1553 թվականին՝ նկարագրելով ծաղկող «գրանադիլլա»: Գրանադիլլա իսպաներենից թարգմանած նշանակում է «փոքր նուռ»։
1610 թվականին պասիֆլորայի պատկերը հայտնվել է իտալացի պատմաբան և կրոնական առաջնորդ Ջակոմո Բոսիոյի ձեռքում։
Բոսիոն սկսեց հավաքել ծաղիկի այլ պատկերներ և նկարագրություններ և հաշվետվություն ներկայացրել «Della Trionfante e Gloriosa Croce»-ին, որտեղ պասիֆլորա ծաղիկը նկարագրված է որպես Քրիստոսի չարչարանքների տեսողական մարմնավորում։ Արտաքին թագը իրենից ներկայացնում է փշե թագ, առէջը՝ նրա վերքերը: Ավելի ուշ փորձեր են արվել գտնելու այլ կրոնական խորհրդանիշեր բույսի տարբեր հատվածների վերաբերյալ։
Բայց եղել են մարդիկ, ովքեր դա անվանել են սնահավատություն։ Տեսակների մեծ մասը աճում է արևադարձային Ամերիկայում, հատկապես Բրազիլիայում և Պերուում, որոշ բուսատեսակներ հանդիպում են արևադարձային Ասիայում, Ավստրալիայում, Միջերկրածովյան ավազանում և մի բուսատեսակ՝ Մադագասկար կղզում: Մշակվում է մերձարևադարձային կլիմայի պայմաններում՝ Անդրկովկասում: