211652_close_icon
views-count1994 դիտում article-date 18:53 06-09-2016

Հայաստանի ազգային արխիվում անկախության 25-ամյակի կապակցությամբ ցուցահանդես է բացվելու

Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Ազգային արխիվում սեպտեմբերի 16-ին ցուցահանդես է բացվելու: Այս մասին սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Ցուցադրելու ենք մեր 3 նախագահի ՀՀ 1-ին անձնագրերը, դիվանագիտական անձնագրերը, մտավորականների դիվանագիտական անձնագրեր, նախագահների ստորագրած 1-ին համաձայնագրերը, վարչապետերի ստորագրած 1-ին որոշումները և այսպիսի հետաքրքիր այլ փաստաթղթեր»,- տեղեկացրել է Ամատունի Վիրաբյանը: Նա նշել է նաև, որ տարեկան թվայնացվում է մոտ 200.000 թերթ արխիվային փաստաթուղթ, և արդեն մոտ 1 մլն փաստաթուղթ է թվայնացվել: «Սարքավորումները բավականին թանկ են: Դրանք Ազգային արխիվին նվիրել են մարդիկ, որոնք գիտակցել են արխիվի պահպանման կարևորությունը»,- հայտնել է Ազգային արխիվի տնօրենը: Վիրաբյանի գնահատմամբ՝ ամենակարևոր փաստաթղթերը Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերն են, որոնց նկատմամբ մինչ օրս մեծ հետաքրքրություն կա: Ամատունի Վիրաբյանը հայտնեց նաև, որ վերջերս Գերմանիայից ստեղծագործական խումբ է եկել, որը Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ֆիլմ է նկարահանում: Գերմանացիները ծանոթացել են ցեղասպանությանն առնչվող արխիվային փաստաթղթերին:

Նմանատիպ նյութեր