211652_close_icon
views-count9779 դիտում article-date 22:28 07-09-2016

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև ՀՀ տարածքում՝ Նոյեմբերյանում՝ 3 բալ ուժգնությամբ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.770 և արևելյան երկայնության 46.630 (Ադրբեջանի հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս): Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ ք. Նոյեմբերյանում ՝ 3 բալ ուժգնությամբ: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր