211652_close_icon
views-count2697 դիտում article-date 14:41 08-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 8-ին

1380 թ. – Կուլիկովյան ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության մատնեցին մոնղոլ թաթարներին: 1504 թ. – Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանը ներկայացրեց իր նշանավոր Դավիթ արձանը: 1636 թ. – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվեց Հարվարդի համալսարանը: 1701 թ. – Կոստանդնուպոլսում հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը: 1841 թ. – ծնվել է Անտոնին Դվորժակը, նշանավոր չեխ երգահան (մահ. 1904 թ.): 1889 թ. – ծնվել է Ալեքսանդր Ալեքսանդրյանը, հայ կոմպոզիտոր, երաժիշտ (մահ. 1970 թ.): 1900 թ. – Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով մահացավ մոտ 8000 մարդ: 1930 թ. – սքոչի առաջին փորձնական նմուշը Չիկագոյում ուղարկվեց գնորդին: 1991 թ. – Մակեդոնիան անկախացավ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունից:

Նմանատիպ նյութեր