7039 դիտում
15:59 08-09-2016
ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ
Կառավարության այսօրվա նիստի ավարտին Հայաստանում սրտի վիրահատական ծառայությունների հետ կապված հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ: «ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկին համահունչ՝ 2015թ. հունվարից մեկնարկեց «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագիրը: Պետպատվերի գինը վերանայվել է՝ 1.100.000 դրամի փոխարեն սահմանվել է 700.000 դրամ՝ ոչ դեղապատ ստենտի տեղադրման համար: Այսօր կարող ենք փաստել՝ հաջողվեց պետպատվերի գները նվազեցնել»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ արդյունքում յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ:
Միաժամանակ տեղեկացվել է, որ նվազել է նաև հիվանդների շարունակական բուժումն ապահովելու նպատակով հետվիրահատական-վերականգնողական փուլում նշանակվող «Կլոպիտոգրել 75 մգ» ազդող նյութ պարունակող «Պլավիքս75 մգ» դեղի ներկրման գինը՝10 հազարից դառնալով 4210 հազար դրամ: Արմեն Մուրադյանն, անդրադառնալով առհասարակ դեղերի շուկայական գներին, հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ամիս իրականացնում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Այսպիսով՝ օգոստոս-սեպտեմբերին դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6,06 տոկոսով:
Նմանատիպ նյութեր
846 դիտում
16:22 05-06-2015
Արցախում քննարկել են բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերը
1419 դիտում
15:54 19-05-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը վարչական տուգանքի 13 որոշում է կայացրել
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»