10945 դիտում
21:25 08-09-2016
ՌԴ Կոստրոմայում սիրահարված զույգը կրակի ֆոնին սելֆի անելու համար 5 մեքենա է հրդեհել և հարակից շենքը
ՌԴ Կոստրոմայի շրջանի ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդի, ով իր դեռահաս ընկերուհու հետ կրակի ֆոնին սելֆի անելու նպատակով որոշել է հրդեհել ավտոկայանատեղիում կայանված մեքենաները: Այս մասին հայտնում է RBC-ն:
Կոստրոմայի շրջանի Նիկոլսկոե գյուղից ոստիկանություն են դիմել ավտոսեփականատերեր, ովքեր հաղորդում են ներկայացրել հրդեհված տրասպորտային միջոցների մասին:
Ոստիկանությունը նույն՝ սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հայտնաբերել է երիտասարդին և նրա դեռահաս ընկերուհուն, ովքեր, ինչպես պարզվել է, կրակի ֆոնին սելֆի անելու նպատակով հրդեհել են Mitsubishi Outlander, Volkswagen Golf , КамАЗ, ВАЗ 2106, Ока ավտմեքենաները:
Այդ ամենը նրանց քիչ է թվացել և որոշել են հրդեհել նաև հարակից տարածքում գտնվող բազմաբնակարանային շենքը, որտեղից տարհանվել է 27 մարդ և անօթևան է մնացել 8 ընտանիք:
Բացի այդ՝ շենքի մուտքերից մեկում առևանգել են բնակչին պատկանող հեծանիվը և փախուստի դիմել հեծանվով:
Ավելի ուշ ոստիկանության բաժանմունքում նրանց հեռախոսների մեջ ոստիկանները հայտնաբերել են «հանցանքի վայրում» կատարած բոլոր սելֆիները, որոնք նրանց սխրանքների «վառ ապացույց են հանդիսացել»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նմանատիպ նյութեր
2204 դիտում
11:14 25-05-2017
Բրազիլիայում ցուցարարները հրդեհել են գյուղնախարարության շենքը
1342 դիտում
14:16 03-03-2015
Կոստրոմայում սոցցանցի օգտատերին տուգանել են սվաստիկայի համար
Այս բաժնից
2899 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1090 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4021 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին