211652_close_icon
views-count14261 դիտում article-date 08:18 10-09-2016

Համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու։ Ըստ լուրերի՝ ներման արժանացածների մեջ կլինեն նաև ցմահ դատապարտվածներ։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին նախագահականում քննարկվում է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանին ներում շնորհելու հարցը։ Վերջինս այդ պատժին էր արժանացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։ Տեր-Սահակյանն արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է։ Լուրեր կան, որ նրանից բացի՝քննարկվում է նաև «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանին ներում շնորհելու հարցը։ Վերը նշված երկու դատապարտյալներից բացի՝ ներում կշնորհվի նաև սպանության համար դատապարտված նախկին ժամկետային զինծառայողներին, որոնք 18 տարեկանից անազատության մեջ են և տասն ու ավել տարի պատիժ են կրել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր