211652_close_icon
views-count8421 դիտում article-date 09:33 10-09-2016

Եթե նա մի քանի ամսից չնեղանա և չգնա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում դժվար չէ իմանալ, թե ազդեցիկ դեմքերից ով ինչ է մտածում, որովհետև այդ դեմքերն ունեն բազմաթիվ ոչ պաշտոնական «խոսնակներ»։ Նման մոտիվներ էի ես զգացել նաև այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը հրաժարական էր տվել քաղաքապետի պաշտոնից։ Սկզբում «դրայվ» կար, հետո կորավ՝ չգիտես որտեղ։ Բայց եթե մարդը համաձայնում է որևէ պետական պաշտոնի, նա պետք է մինչև վերջ պայքարի իր գաղափարներն իրականացնելու համար։ Եթե Պողոսը կամ Պետրոսը նրան խանգարում են, ապա նա կամ պետք է նրանց համոզի, որ սխալ են, կամ հասնի նրանց պաշտոնանկությանը, կամ էլ, այո, հրաժարական տա, բայց՝ հրապարակավ բացատրելով, թե որն էր իր գործընկերների սխալը։ Ոչ թե հեռանա «անձնական պատճառներով»՝ նեղացածի տպավորության թողնելով: Ակնհայտ է, որ օլիգարխիան խանգարելու է նաև Կարեն Կարապետյանին՝ նա «յուրային չէ», որովհետև ոչ թե հայկական, այլ ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչ է։ Բայց բոլոր դեպքերում նրա պաշտոնավարման հետ կարելի է որոշակի հույսեր կապել միայն այն դեպքում, եթե նա մի քանի ամսից չնեղանա և չգնա՝ «խոսնակների» միջոցով բողոքելով, թե նրա փայլուն ծրագրերի իրականացմանը խանգարել են»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր