211652_close_icon
views-count6714 դիտում article-date 10:18 10-09-2016

Ուսուցիչների դրույքաչափի ու դասարանների խտության վերանայում չի նախատեսվում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուսուցիչների շրջանում լուրեր են պտտվում, թե դրույքաչափի ու դասարանների խտության վերանայման հարցերը գտնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության օրակարգում։ Փոփոխությունը պետք Է հնարավորության տա ավելի քիչ աշխատել, ավելի շատ վարձատրվել և դասապրոցեսը կազմակերպել փոքրաթիվ աշակերտ ունեցող դասարաններում։ Պարզվում է, սակայն, որ այդպիսի փոփոխություններ, որոնք մեծ ֆինանսական միջոցներ են ենթադրում, նախատեսված չեն։ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը երեկ, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ նման խնդիր դրված չէ և չեն ընթանում այդպիսի քննարկումներ։ Հիշեցնենք, որ ուսուցիչների մեկ դրույքը կազմում է շաբաթական 22 դասաժամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր