211652_close_icon
views-count13760 դիտում article-date 14:41 10-09-2016

Բիլ Գեյթսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն այլևս չի գլխավորում աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ցուցակը, քանի որ նրան գերազանցել է իր կարողությամբ իսպանացի Ամանսիո Օրտեգան՝ Inditex կորպորացիայի հիմնադիրը։ Կորպորացիան միավորում է Zara, Pull&Bear, Massimo Dutti բրեդները։ Ըստ Forbes-ի՝ այս պահին Օրտեգայի կարողությունը գնահատվում է 78 մլրդ դոլար, Գեյթսինը՝ 77,9 մլրդ դոլար։ Օգոստոսի 25-ին Forbes-ը հրապարակել էր նաև Ռուսաստանի ամենահարուստ քաղաքացիների ցուցակը, որի առաջին հորիզոնականում БИН կորպորացիայի հիմնադիր Միխայիլ Գուղերիևն է՝ 9.8 մլրդ դոլար կարողությամբ, երկրորդում՝ Արկադի Ռոտենբերգի ընտանիքը՝ 2.8 մլրդ դոլարով, որոնց պատկանում է «Стройгазмонтаж»-ը և երրորդում՝ 2.8 մլրդ դոլար կարողությամբ եղբայրներ Ալեքսեյ և Դմիտրի Անաևները, որոնց պատկանում են «Возрождение» և «Промсвязьбанк» բանկերը։

Նմանատիպ նյութեր