Սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Գ. Հ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչությունում կամովին հանձնել է ինքնաշեն 1 ատրճանակ, իսկ Փետրվարի 20-ի փողոցի N տան բնակիչ, 1969թ. ծնված Ա. Ս-ն ոստիկանության քաղվարչությունում կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 7 պահեստատուփ և 5.45մմ տրամաչափի 145 փամփուշտ: