211652_close_icon

Ոստիկանության Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ Կարաբալայի ընկերոջը, ով «BMW»-ով ծաղկի խանութից գողացել էր արհեստական դեկորատիվ ծառ

views-count18983 դիտում article-date 21:17 14-03-2025
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Մանթաշյան փողոցի 28 հասցեում գործող` Երևանի բնակիչ 48-ամյա Հասմիկ Զ․-ին պատկանող ծաղկի խանութից ոմն Հարութը և Վաչեն գողացել են արհեստական դեկորատիվ ծառ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 9-ին ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչներ 40-ամյա Հարություն Խ․-ն և 26-ամյա Վաչագան Ա․-ն վերջինի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով նշված հասցեի ծաղիկի խանութից գողացել են արհեստական դեկորաստիվ ծառ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով, նույն օրը Վաչագան Ա․-ն իր վարած «BMW»-ով  հանդերձ գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Հարություն Խ․-ին և գողացված ծառը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր