211652_close_icon
views-count4372 դիտում article-date 22:30 10-09-2016

Եվրոպայում ռումբերն առաջին անգամ կիրառվել են Ալժիր քաղաքի ռմբակոծության ժամանակ

Ռումբերի մեծամասնությունը նախատեսված են հակառակորդի վերգետնյա, ստորգետնյա և ծովային նշանակետերի խոցման համար (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի կողմից կիրառվում էին նաև ոչ մեծ ռումբեր, որոնք նախատեսված էին օդային նշանակետերի խոցման համար, և կոչվում էին նաև ավիացիոն նռնակներ), սակայն գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ դասերի ռումբեր (հիմնականում ավիացիոն), որոնք նախատեսված են այլ խնդիրների լուծման համար, օրինակ՝ ծխային վարագույրի, տեղանքի լուսավորման, լուսանկարման, ազդանշանային և այլն։ Ռումբերը սկսել են օգտագործվել 11-րդ դարից սկսած Չինաստանում Սոնգ հարստության ժամանակներում։ Եվրոպայում ռումբերը առաջին անգամ կիրառվել են Ֆրանսիայի կողմից ալժիրյան ծովահենների հետ պատերազմի ժամանակ Ալժիր քաղաքի ռմբակոծության ժամանակ (1681 թվականի հոկտեմբերի 28-ին)։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ռումբ էին անվանում բոլոր բեկորային հրետանային արկերը, որոնք նախատեսված էին բոլոր կալիբրների հրասանդներից և ականանետերից, ծանր հաուբիցներից և հրանոթներից կրակելու համար։ 20-րդ դարի սկզբում ռումբեր էին անվանում նաև նռնակները և հրացանային նռնակները։ Ընդ որում «աերոպլանային ռումբ» էին անվանում սկզբից ծանր նռնակները, որոնք վայր էին գցում աերոպլաններից օդաչուները։ Բացի դրանից 20-րդ դարի առաջին կեսում Ռուսաստանում, ԽՍՀՄ-ում և Գերմանիայում ռումբ էին անվանում նաև փողային զինամթերքները, երբեմն նաև ականանետերի արկերը։ Այժմ ռումբ սահմանումը լայնորեն կիրառվում է ինքնաշեն պայթուցիկ սարքերի անվանման մեջ, որոնք օգտագործում են պարտիզանների և ահաբեկիչների կողմից, չնայած ավելի ճիշտ կլիներ դրանք անվանել նռնակներ կամ ականներ։

Նմանատիպ նյութեր