5765 դիտում
12:11 11-09-2016
Նադեժդա Սավչենկոն Կիևում ավտովթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ուշ գիշեր Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, օդաչու Նադեժդա Սավչենկոն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Կիևի ավտոճանապարհով ընթացող մեքենաներից մեկի անվադողի խափանման հետևանքով վարորդը կտրուկ արգելակել է, ինչից հետո նրա մեքենայի հետևից ընթացող տրանսպորտային միջոցը, որում Սավչենկոն է եղել նունպես արգելակել է: Սակայն Սավչենկոյի մեքենայի հետևից ընթացող ավտոմեքենան չի հասցրել արգելակել և բախվել է պատգամավորի մեքենային, որի ղեկին նրա քույրն է եղել:
Մեղավոր վարորդը խոստովանել է դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանին, որ չի պահպանել ավտոմեքենաների միջև ընկած հեռավորությունը և բացի այդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Ավտովթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4671 դիտում
19:16 22-03-2016
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազատազրկման
8171 դիտում
12:53 29-05-2016
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն հրաժարվել է շնորհակալություն հայտնել Պուտինին
8533 դիտում
19:29 07-01-2017
Նադեժդա Սավչենկոն պատրաստվում է հրապարակել ուկրաինացի պատանդների ցուցակը
Այս բաժնից
514 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
526 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար