211652_close_icon
views-count13016 դիտում article-date 18:16 11-09-2016

Մոլորակի ամենաանհավանական լողավազանները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ ժողովրդի պատմական անցյալում լողալու հմտությունը բարձր է գնահատվել։ Լողի գործնական օգտագործման լավագույն ապացույցներ կարող են հանդիսանալ մեր ժողովրդի մշակույթում տեղ գտած բազմաթիվ տվյալները։ Այդպիսի փաստերի մենք հանդիպում ենք հայ ժողովրդի կենցաղում, սովորություններում, ժողովրդի լավագույն ցանկություններն արտահայտող աշխարհիկ բանահյուսություններում (լեգենդներում, հեքիաթներում, առասպելներում)։ Հին պատմիչների տարեգրությունը, պատմական զանազան աղբյուրները վկայում են այն մասին, որ լողը կիրառվել է թե՛ առօրյա կյանքում և թե՛ ռազմական գործում։ Այսպես, օրինակ, մեր թվարկության առաջին դարի պատմիչ Ստրաբոնի Հայաստան կատարած ուղևորության նյութերում, հին և միջնադարի պատմաբաններ ու ստեղծագործողներ Ագաթանգեղոսի , Եղիշեի, Փարպեցու, Մխիթար Գոշի և այլոց գործերում։ Սակայն անցյալում լողը մարզական, դաստիարակչական բնույթ չի կրել։ Կիրառական նշանակությունից բացի լողը, որոշ իմաստով եղել է և զվարճության միջոց, որից օգտվել են ոչ բոլորը։ Լողի զարգացմանն ու մասսայականացմանը չէին կարող նպաստել Հայաստանի աշխարհագրական դիրքը, ջրային միջավայրերի սակավությունը, լեռնային արագահոս և քարաշատ գետերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր