Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
Ինչպես հաղորդում է Interfax․ru-կայքը, , ամենայն հավանականությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։
«Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից և կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին, երբ Երևանում կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ իրավահաջորդը կդառնա Հայաստանի ներկայացուցիչը, իսկ թե կոնկրետ ով՝ հիմա չեմ կարող ասել: Նրա անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը կանցկացվի Երևանում՝ նախագահների մակարդակով»,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան: