1505 դիտում
10:50 17-04-2021
Ամենայն հավանականությամբ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ կնշանակվի Դավիթ Ամիրյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի հիմնադրամի տեղակալ Դավիթ Ամիրյանը: Նշենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի (հայտնի «Սորոսի հիմնադրամ») գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը երեկ՝ ապրիլի 16-ին, թողեց «Բաց հասարակության հիմնադրամի» գործադիր տնօրենի պաշտոնը:
Լարիսա Մինասյանը Հայաստանում այդ հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի: Իսկ ո՞րն էր նրա հեռանալու պատճառը։ Լուրեր կան, որ նրա աշխատելու ցանկությունը կորել է ամուսնու մահից հետո (ամուսինը վերջերս է մահացել կորոնովիրուսից), ու վերջինս է՛լ ցանկություն չունի շարունակել իր պաշտոնավարումը: Իսկ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում այս պահին միակ թեկնածուն Դավիթ Ամիրյանն է, որը ևս մոտ 20 տրարի աշխատում է հիմնադրամում ու աշխատանքային բոլոր գործերին շատ լավ է տիրապետում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
20723 դիտում
23:00 11-09-2016
Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
12522 դիտում
11:07 13-01-2017
Գուրգեն Արսենյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի դեսպան. «Փաստ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը