211652_close_icon
views-count2818 դիտում article-date 15:23 12-09-2016

Լեհաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Մոսկվայում Լեհաստանի դեսպանատունը ՌԴ իշխանություններին է հանձնել նոտա, որում բողոք է արտահայտվում ռուս սահմանապահների կողմից բելառուսական սահմանով Լեհաստանի քաղաքացիների մուտքը թույլ չտալու առնչությամբ, հաղորդում է Ria Novosti-ն։ Լեհական մամուլի փոխանցմամբ՝ բացի լեհերից, ովքեր իրենց անձնական ավտոմեքենաներով են և որոնց մեջ դիվանագիտական ներկայացուցիչ կա, սահմանին են մնացել նաև Չեխիայի ու Լիտվայի քաղաքացիներ։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին դադարեցվել է Ռուսաստանի և Լեհաստանի միջև տեղի սահմանային երթևեկության կանոնակարգման մասին համաձայնագիրը։

Նմանատիպ նյութեր