2754 դիտում
19:23 12-09-2016
Հայաստանն անվտանգային միջավայրի կայունության համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականության ձևաչափ. Արտակ Զաքարյան
Եվրամիության և եվրաատլանտյան կառույցների հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից են: «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգ և կայուն զարգացման հիմնական նախադրյալներից մեկը: Հայաստանի Հանրապետությունը անվտանգության և հարատև խաղաղության սահմանմանն ուղղված հարցերում մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը կառուցողական համագործակցության իրականացման տեսանկյունից: Այս համատեքստում տարածաշրջանը մարտահրավերների հանդեպ խոցելի են դարձնում ինչպես տարածաշրջանի պետությունների տարամետ դիրքորոշումները անվտանգության համակարգերի ձևավորման շուրջ, այնպես էլ չլուծված հակամարտությունները»,- ընդգծեց պատգամավորը, հավելելով, որ Հայաստանն իր անվտանգային միջավայրի կայունության պահպանման համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականության ձևաչափ:
Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ Հայաստանը 2004թ.-ից խաղաղապահ զորամիավորմամբ շարունակում է աջակցել Կոսովոյում «Կոսովոյի ուժեր» առաքելությանը, 2010թ. մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելության գործողություններին, 2014թ. մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող Լիբանանում «ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր» առաքելությանը:
Նմանատիպ նյութեր
1813 դիտում
10:49 17-07-2021
Սա ֆեյք Հայաստանն է, որը ձեռնտու է նիկոլիզմին, թշնամիներին ու Կովկասի համար կռիվ տվող օտարներին. Արտակ Զաքարյան
Այս բաժնից
832 դիտում
21:08 24-10-2024
ԿԽՄԿ-ն 18 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խնածախ ու Վաղատուր գյուղերին
763 դիտում
20:55 24-10-2024
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
646 դիտում
20:43 24-10-2024
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի