5005 դիտում
14:24 13-09-2016
Կոռուպցիոն բոլոր դեպքերի համար հարուցվելու են քրեական գործեր. Գլխավոր դատախազի թեկնածու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աշնանային նստաշրջանի մեկնարկը սկսեց Գլխավոր դատախազի ընտրությամբ և հիմնական զեկույցով հանդես եկավ թեկնածու՝ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2016/09/13/arthur-davtyan/2131854]Tert.am[/url]-ը։ Նա հայտարարեց, թե հանրապետությունում ընթացող հասարակական, սոցիալական ու քաղաքական խնդիրներից չի կարող անմասն մնալ իրավական համակարգը և Դատախազությունը:
«Այս գործընթացները, որոնք առանձնահատուկ թափ ստացան նախորդ տարվա սահմանադրական փոփոխություններով, պահանջում են նորովի վերաբերմունք դրսևորել իրավական ոլորտում ընդհանրապես և դատախազությունում՝ մասնավորապես՝ գործունեության կազմակերպման հարցում, ինչը նշանակում է, որ նոր Սահմանադրությունն ավելի երաշխավորել է Դատախազության ինքնուրույնությունն ու անկախությունը՝ չներառելով այն իշխանության ավանդական ճյուղերի մեջ»,- ասաց նա:
Դատախազի թեկնածուն ասաց, որ Դատախազությունը մնում է մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման երաշխավորը: «Առանց դրա ոչ մի պետություն չի կարող ամուր հիմք ունենալ, իսկ հասարակության շերտերը կարող են իրենց պաշտպանված զգալ, երբ իրավական համակարգի աշխատակիցների հետ շփումներում զգան, որ այդ մարմինների կողմից պահպանվում են օրենքի հանդեպ հավասարության սկզբունքները»,- ասաց նա:
Ըստ դատախազի թեկնածուի՝ այս ոլորտում բավական աշխատանք ու փոփոխություններ են կատարվել, սակայն հասարակության ու պետության զարգացմանը զուգընթաց անընդհատ անելիք կա: Ներկայացնելով իր ապագա քայլերը՝ նա կարևորեց թիմային աշխատանքը, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է միասնական մոտեցումների ձևավորմամբ ու շահագրգիռ բոլոր սուբյեկտների ներգրավմամբ ապահովել:
Նա կարևորեց նաև Դատախազության կոլեգիալ մարմնի աշխատանքը, որտեղ պիտի քննարկվեն Դատախազության հետ կապված բոլոր խնդիրները, առաջարկները, արձանագրված հաջողությունները և այլն:
«Դատախազության կոլեգիան կարևոր հարթակ է Դատախազության առջև ծառացող խնդիրները բարձրացնելու, լուծման տարբերակները քննարկելու համար: Առանցքային նշանակություն կունենա նաև գիտամեթոդական խորհուրդը»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այդ մարմնում կարող են լինել փորձ ունեցող ներկա և նախկին դատախազները:
Դավթյանի խոսքով՝ ուշադրություն պետք է դարձվի նաև հանրային վստահության բարձրացմանը, ինչի համար կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/09/13/arthur-davtyan/2131854]կայքում[/url]։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+