33664 դիտում
20:53 13-09-2016
Ավտովթար Երևանում. ԱԺ-ի շենքի մոտ Lexus-ի վարորդը հարվածել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, Lexsus մակնիշի 34 ZS 700 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի 06 ZA 099 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda –ի 1 ուղևոր տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+