211652_close_icon
views-count1246 դիտում article-date 14:15 14-09-2016

Հայաստանը մասնակցում է Կոպենհագենում ընթացող ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանին

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սեպտեմբերի 12-15-ը անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն մինչև 2030թ. կայուն զարգացման Օրակարգում ներառված առողջապահական մի շարք հարցեր և Առողջություն-2020 քաղաքականության իրականացման ընթացքը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև քաղաքականության շրջանակում հետագա գործողությունների ուղղությունները: Նշենք, որ տարեկան մեկ անգամ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման շրջանակում կքննարկվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ոչ վարակիչ հիվանդություւների դեմ պայքարի և կանխարգելման, ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների դեմ պայքարի գործողությունների պլանը, կկազմակերպվեն նախարարական հանդիպումներ հրատապ լուծում պահանջող առողջապահական հարցերի շուրջ: Կմշակվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում փախստականների և միգրանտների առողջության վերաբերյալ ռազմավարությունն ու գործողությունների պլան, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման գործողությունների ծրագիր: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանում Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր