12677 դիտում
16:15 15-09-2016
Լոռու մարզում 24-ամյա վարորդը Renault-ով հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Գիշերը ժամը 03։00-ի սահմաններում Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչ, 24-ամյա Արթուր Շախզադյանը իր վարած Renault մակնիշի 26 ՏՕ 696 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց՝ հայտնվել է ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Շախզադյանը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն կարողացել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից, ինչից հետո քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Երևանի թիվ 6 բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Գևորգ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչ Գ. Մինասյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+