211652_close_icon
views-count4272 դիտում article-date 21:33 15-09-2016

Կբացվի «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» խորագրով մեծածավալ ցուցահանդես

Ս. թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրաhում կբացվի «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» խորագրով մեծածավալ ցուցահանդեսը՝ նվիրված անվանի գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակին: Ցուցադրությունը նվիրվում է նաև արվեստագետի ստեղծագործ ընտանիքի անդամներին՝ Լավինիա, Զուլեյկա, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյաններին: Ցուցահանդեսի նպատակն է լայն հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ընտանիքի ստեղծագործական ժառանգությունը, գնահատելի և ճանաչելի դարձնել չորս վառ անհատականությունների արվեստը: Կներկայացվեն շուրջ 100 ստեղծագործություններ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունից և ֆոնդերից, Բաժբեուկ-Մելիքյանների ընտանեկան և մի շարք մասնավոր հավաքածուներից: Ցուցադրությունը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 19-ը:

Նմանատիպ նյութեր