211652_close_icon
views-count3481 դիտում article-date 21:45 15-09-2016

Ադելը 10 տարով կհրաժարվի հյուրախաղերից

Բրիտանացի երգչուհի Ադելը 10 տարով կհրաժարվի հյուրախաղերից: Այս մասին հայտնում է The Sun-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ երգչուհին ցանկանում է լքել բեմը իր ներկա շրջագայությունից հետո, որպեսզի ողջ ժամանակը՝ առաջիկա 10 տարին, նվիրի իր որդի Անջելոյին: Ադելը տղային իր հետ է վերցրել համերգային շրջագայության ժամանակ Լաս Վեգաս, սակայն հաջորդ տարի նա դպրոց կգնա և չի կարողանա միանալ մորը: «Ես սիրում եմ տանը գտնվել, այդ պատճառով շրջագայությունը միշտ ինձ դժվար է տրվում»,- անկեղծացել է Ադելը:

Նմանատիպ նյութեր