211652_close_icon

Լոս Անջելեսում 37-ամյա հայ տղամարդու են սպանել. տեսանյութ

views-count13888 դիտում article-date 11:14 16-09-2016
Լոս Անջելեսի Վուդլանդ Հիլս թաղամասում սեպտեմբերի 13-ին 37-ամյա հայ տղամարդ է սպանվել։ Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11։50-ին։ Հովիկ Քրբոյանի վրա մի քանի անգամ կրակել են, երբ բացել է իր տան դուռը, որպեսզի առաքված պիցցան ընդունի։ Տանը այդ պահին եղել են նրա կինը և 9-ամյա դուստրը։ Վերջիններս չեն տուժել։ Ոստիկանությունը ենթադրում է, որ մահացածը ճանաչում էր մարդասպաններին։ Պարզվում են, թե արդյո՞ք սպանությունը տեղի է ունեցել անձնական դրդապատճառներով, թե բիզնեսին առնչվող վեճի հողի վրա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր