Հիվանդությունը նվազեցրել է Հիլարի Քլինթոնի վարկանիշը
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վարկանիշը իջելէ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վերջինս թոքաբորբով է հիվանդացել։
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, սոցհարցումները ցույց են տվել, որ Քլինթոնի և նրա հիմնական մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփի միջև տարբերությունը այս պահին կազմում է 1%։
Fox News-ը նշում է, որ հարցվածների միայն 41%-ն է մտադիր քվեարկել Քլինթոնի օգտին։ Թրամփի օգտին ցանկանում է քվեարկել ընտրողների 40%-ը, 8%-ը աջակցում է Լիբերտարիանական կուսակցությունից առաջադրված Հարի Ջոնսոնին, 3%-ը պատրաստ է ձայնը տալ Կանաչների կուսակցությունից առաջադրված Ջիլլ Սթայնին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նայոմբերի 8-ին։