Moody՛s-ը նվազեցրել է «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆթ»-ի վարկանիշը
Moody's միջազգային վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է միանգամից մի քանի ռուսական ընկերությունների՝ «Գազպրոմ», «Ռոսնեֆթ», «Լուկոյլ», «Տրանսնեֆթ» խոշորագույն ընկերությունների վարկանիշը:
Կազմակերպությունը նշված ընկերությունների վարկանիշային անկումը պայմանավորել է ռուսական պարտատոմսերի վարկանիշային անկման հետ:
Այսպես, «Գազպրոմ»-ի վարկանիշն արտասահմանյան արժույթով Baa2-ից իջել է մինչև Baa3, ազգային արժույթով՝ Baa1-ից մինչև Baa2: «Տրանսնեֆթ»-ի վարկանիշը նվաղել է մինչև Baa3:
Արտասահմանյան արժույթով կարճաժամկետ վարկանիշները իջեցվել են Prime-2-ից մինչև Prime-3, իսկ ազգային արժույթով հաստատվել Prime-2 մակարդակի վրա:
«Գազպրոմ»-ի, «Լուկոյլ»-ի և «Նորիլսկի նիկել»-ի վարկանիշները նվազեցվել են Baa3-ից մինչև Baa2 մակարդակ, «Իրկուտ» կորպորացիայի վարկանիշը՝ Ba2-իվ իջեցվել է Ba3: