2037 դիտում
20:53 16-09-2016
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 13-ից 16-ը Երևանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի ղեկավարի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորությամբ: Այցի նպատակն էր քննարկել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ՀՀ ոստիկանության միջև 2016 թ. տարեկան համագործակցության ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև մասնակցել ոստիկանության կրթահամալիրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված «Գենդերային քաղաքականությունը ոստիկանությունում» թեմայով միջազգային սեմինարին:
Սեպտեմբերի 14-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ՀՀ ոստիկանության միջև 2016 թ. տարեկան համագործակցության ծրագրի կատարման ընթացքը և այն հիմնական ուղղությունները և առաջիկա ծրագրերը, որոնցով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Նաև կրկին անգամ վերահաստատեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի` ՀՀ ոստիկանության հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը:
Այցի շրջանակներում սեպտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվեց «Գենդերային քաղաքականությունը ոստիկանությունում. Հավասար հնարավորություններ բոլորի համար» թեմայով երկօրյա սեմինար ոստիկանության ծառայողների համար, որը վարում էին միջազգային փորձագետներ Հիթեր Հութանենը և Միա Տուոմինենը:
Սեմինարի ընթացքում փորձագետները ներկայացրին ոլորտում առկա միջազգային փորձը, զարգացումները, հարցի վերաբերյալ տարբեր երկրներում կիրառվող լուծումները, իսկ մասնակիցների կողմից սպառիչ պարզաբանումներ տրվեցին Հայաստանում խնդրի հանդեպ առկա մոտեցումների վերաբերյալ:
Սեմինարը կրում էր ինտերակտիվ բնույթ: Ոլորտի վերաբերյալ նախնական ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագետները մի շարք հանդիպումներ ունեցան նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, մասնավորապես, Քրեական հետախուզության գլխավոր, Կադրերի, Իրավաբանական, Ներքին անվտանգության վարչություններում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, շտաբում, այցելեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:
Հանդիպումների արդյունքում փորձագետների կողմից կմշակվի մեթոդական ուղեցույց՝ նշված ոլորտում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
843 դիտում
18:33 19-06-2014
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում
12068 դիտում
13:57 05-02-2017
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին
Այս բաժնից
1132 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
1105 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1243 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն