211652_close_icon
views-count4515 դիտում article-date 23:03 16-09-2016

Աշխարհահռչակ աստղ Լեդի Գագան հակադեպրեսանտներ է ընդունում

Առողջության հետ խնդիրների մասին Լեդի Գագան հայտարարել է դեռևս 2013 թվականին։ Այդ ժամանակ երգչուհին խոստովանել է, որ հաճախ է ընկնում դեպրեսիայի մեջ և ընդունում է հակադեպրեսանտներ Օրերս հայտնի է դարձել, որ երեք տարի անց իրավիճակը չի լավացել, և Լեդի Գագան մինչև հիմա ընդունում է հակադեպրեսանտներ։ Այս մասին նա հայտնել է «The Mirror» թերթի հետ հարցազրույցում. «Ես հաբեր եմ ընդունում։ Չեմ ուզում ասել, որ ինձ լավ եմ զգում դրանց շնորհիվ։ Չեմ ցանկանա ոգևորել երիտասարդներին, որպեսզի նրանք էլ սկսեն հաբեր ընդունել։ Ես խոստովանում եմ, որ պայքարում եմ դեպրեսիայի և անհանգիստ տրամադրության դեմ, ինչպես ես մտածում եմ, շատ ուրիշ մարդիկ ևս»։ Աստղը նույնիսկ մտածում է թողնել իր երաժշտական կյանքը, որ խուսափի նման հոգեկան վիճակից

Նմանատիպ նյութեր