211652_close_icon
views-count21240 դիտում article-date 23:12 16-09-2016

ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Լուսնի սոնատ»․ Լյուդվիգ վան Բեթհովեն ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բեթհովենը աչքի էր ընկնում նաև իր ծայրահեղ կոպտությամբ։ Մի անգամ, երբ նա նվագում էր հասարակական վայրում, հյուրերից մեկն սկսեց խոսել տիկնոջ հետ։ Բեթհովենն ընդհատեց ելույթը և ասաց. «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»: Ներողությունները և համոզելու փորձերն ապարդյուն էին։ Մեկ ուրիշ անգամ Բեթհովենը հյուր էր գնացել իշխան Լիխնովսկուն։ Վերջինս շատ էր հարգում կոմպոզիտորին, և համարվում էր նրա ստեղծագործությունների սիրահարը։ Նա ուզում էր, որպեսզի Բեթհովենը նվագի հյուրերի համար։ Կոմպոզիտորը հրաժարվեց։ Լիխնովսկին սկսեց համառել և նույնիսկ հրամայեց կոտրել այն սենյակի դուռը, որտեղ փակվել էր Բեթհովենը։ Զայրացած կոմպոզիտորը լքեց կալվածքը և վերադարձավ Վիեննա։ Առավոտյան Բեթհովենը Լիխտովսկուն նամակ ուղարկեց․ «Իշխա՛ն, այն բանի համար, ինչ ես կամ, ես պարտական եմ ինձ: Կան և կլինեն հազարավոր իշխաններ, իսկ Բեթհովենը մեկն է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր