11388 դիտում
17:38 26-03-2017
«Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»․ Լյուդվիգ վան Բեթհովեն
Լյուդվիգ վան Բեթհովենը աչքի էր ընկնում իր ծայրահեղ կոպտությամբ։ Մի անգամ, երբ նա նվագում էր հասարակական վայրում, հյուրերից մեկն սկսեց խոսել տիկնոջ հետ։ Բեթհովենն ընդհատեց ելույթը և ասաց. «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»: Ներողությունները և համոզելու փորձերն ապարդյուն էին։
Մեկ ուրիշ անգամ Բեթհովենը հյուր էր գնացել իշխան Լիխնովսկուն։ Վերջինս շատ էր հարգում կոմպոզիտորին, և համարվում էր նրա ստեղծագործությունների սիրահարը։ Նա ուզում էր, որպեսզի Բեթհովենը նվագի հյուրերի համար։ Կոմպոզիտորը հրաժարվեց։
Լիխնովսկին սկսեց համառել և նույնիսկ հրամայեց կոտրել այն սենյակի դուռը, որտեղ փակվել էր Բեթհովենը։ Զայրացած կոմպոզիտորը լքեց կալվածքը և վերադարձավ Վիեննա։ Առավոտյան Բեթհովենը Լիխտովսկուն նամակ ուղարկեց։
«Իշխա՛ն, այն բանի համար, ինչ ես կամ, ես պարտական եմ ինձ: Կան և կլինեն հազարավոր իշխաններ, իսկ Բեթհովենը մեկն է»։
Չնայած բնավորության այդպիսի խստությանը՝ Բեթհովենի ընկերները նրան համարում էին շատ բարի մարդ։ Այսպես, օրինակ՝ կոմպոզիտորը երբեք չէր մերժում իր մտերիմների օգնության խնդրանքը․
«Իմ ընկերներից ոչ մեկը չպետք է ինչ-որ բանի կարիք ունենա, քանի դեռ ես ունեմ մի կտոր հաց: Եթե իմ դրամապանակը դատարկ է, և ես այս պահին չեմ կարող օգնել, ինձ մնում է նստել սեղանի մոտ և սկսել աշխատել, և շատ շուտով կկարողանամ օգնել նրան դուրս գալ վատ իրադրությունից
Մի անգամ Բեթհովենն ու Գյոթեն Տեպլիցեում զբոսնելիս հանդիպեցին այդ ժամանակ այդտեղ գտնվող Ֆրանց կայսերը՝ շրջապատված իր շքախմբով և պալատականներով։ Գյոթեն, մի կողմ քաշվելով, խոնարհվել էր կայսեր դիմաց, իսկ Բեթհովենը հազիվ դիպչելով գլխարկին՝ անցել էր պալատականների կողքով։
Բեթոհովենի արտաքինը ևս խիստ տարբերվում էր ժամանակակիցների արտաքինից։ Նա գրեթե միշտ գտնվում էր անփութորեն հագնված և չսանրված վիճակում։
Նմանատիպ նյութեր
4129 դիտում
22:46 26-03-2016
Այսօր Լյուդվիգ վան Բեթհովենի մահվան օրն է․ «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21240 դիտում
23:12 16-09-2016
ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Լուսնի սոնատ»․ Լյուդվիգ վան Բեթհովեն ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5646 դիտում
14:15 21-03-2017
«Յոհան Սեբաստիան Բախը հարմոնիայի նախահայրն է»․ Լյուդվիգ վան Բեթհովեն
Այս բաժնից
3166 դիտում
15:40 20-10-2024
Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին
991 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
820 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար