211652_close_icon
views-count3677 դիտում article-date 13:30 18-09-2016

Բրազիլիայում փոքր շարժիչով ինքնաթիռ է ընկել. կա 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 16+

Բրազիլիայի Նովու Պրոգրեսու նահանգում փոքր շարժիչով ինքնաթիռ է ընկել: Այս մասին հայտնում է LiveLeak-ը: Ինքնաթիռը հարվածից մի քանի մասի է բաժանվել: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ կա 4 զոհ, ևս 3-ը մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: Ինքնաթիռում գտնվող ուղևորներին և օդաչուին առաջինը օգնության են հասել բնակիչները, ում թաղամասում ընկել է ինքնաթիռը: Նշվում է, որ նման տեսակի ինքնաթիռը նախատեսված է օդաչուի և 3 ուղևորի համար, սակայն ինքնաթիռում գտնվել է 7 հոգի: Վթարի պատճառները պարզվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր