211652_close_icon
views-count2194 դիտում article-date 14:27 18-09-2016

Արձանագրվել են ՀՀ ՔՕ նախատեսված հանցակազմի հատկանիշներ առերևույթ պարունակող արարքներ. ՄԻՊ

Հայաստանի մի շարք համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով: Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու մասին ահազանգեր: Մանրամասն ուսումնասիրվում են զանգածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարումները: Դրանց թվում արդեն իսկ արձանագրվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ առերևույթ պարունակող արարքներ: Խախտումների վերաբերյալ բոլոր տվյալները սահմանված կարգով ուսումնասիրելու և ամփոփելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման հարուցման հարցի լուծման նպատակով: Պաշտպանի աշխատակազմի կողմից ողջ օրվա ընթացքում շարունակվելու են մշտադիտարկման և ուսումնասիրության աշխատանքները: [b] Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյան [/b]

Նմանատիպ նյութեր