211652_close_icon
views-count3463 դիտում article-date 16:05 18-09-2016

Hyundai-ը Եվրոպական երկրների համար ժամանակակից ամենագնաց կթողարկի

Հարավկորեական Hyundai ավտոընկերությունը Եվրոպական երկրների համար ժամանակակից ամենագնաց կթողարկի, որը նախատեսված կլինի երիտասարդ վարորդների համար: Այս մասին հայտնում է AutoExpress-ը: Սպասվում է, որ ավտոմեքենան կմրցակցի Honda HR-V, Mazda CX-3 և Nissan Juke ամենագնացների հետ: Ըստ տեղեկությունների՝ տվյալ ամենագնացի՝ Intrado անվանումով նախատիպը ներկայացվել է Ժնևի ավտոսրահում՝ 2014թ.-ին: Սպասվում է, որ նոր ամենագնացը հագեցած կլինի երկաստիճան լուսադիոդային օպտիկայով, ինչպես նաև արտասովոր դիզայնով, որը կգրավի երիտասարդ վարորդների ուշադրությունը: Ամենագնացի պրեմիերան նախատեսվում է 2017թ.-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր