44614 դիտում
09:40 19-09-2016
Կարեն Գրիգորյանը ձայների մեծամասնությամբ ջախջախեց իր հակառակորդներին՝ վերընտրվելով Էջմիածնի քաղաքապետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Էջմիածնի քաղաքապետի ընտրության արդյունքում քաղաքապետ է վերընտրվել նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը, ով ստացել է 10.900 ձայն։
Իսկ հակառակորդ Արթուր Թումանյանը ստացել է մոտ 3.400 քվե։
Ուշագրավն այն է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում Ա. Թումանյանը ունեցել է վստահված անձեր, սակայն մինչև այս պահը ոչ մի բողոք չեն ներկայացրել՝ խախտումների հետ կապված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]Կ. Գրիգորյանը ջախջախիչ հաղթանակ է տարել անգամ այն տեղամասում, որը համարվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանի «տիրույթը»։
Կ. Գրիգորյանը ստացել է 461 ձայն, իսկ հակառակորդը՝ 117, մինչդեռ Ճոյտի «թայֆան» մինչև քեարկության օրը ամեն տեղ հայտարարում էր,թե ընտրութուններում Կ. Գրիգորյանը ջախջախիչ պարտության է մատնվելու։[/color]
Նմանատիպ նյութեր
19033 դիտում
23:26 15-03-2015
Ռուբեն Խլղաթյանը ձայների ճնշող մեծամասնությամբ՝ մոտ 91% -ով, վերընտրվեց Արմավիրի քաղաքապետ
15079 դիտում
21:20 06-04-2017
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2017-2021 թվականների Էջմիածնի հնգամյա զարգացման ծրագիրը