211652_close_icon
views-count2210 դիտում article-date 12:41 19-09-2016

Շվեդիան հայտնել է Ռուսաստանի կողմից մեծացող սպառնալիքի մասին

Շվեդական Dagens nyheter պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանի կողմից Շվեդիային սպառնացող վտանգներն ավելացել են, տեղեկացնում է gazeta.ru-ն։ Թերթը նշում է, որ աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը գնում է հետախուզական տվյալների բազայի ու ռազմական պլանավորման մասին։ Չի նշվում կոնկրետ սպառնալիքը, սակայն նրա բովանդակությունը բնութագրվում է որպես ազգային անվտանգության համար բացառիկ կարևորութուն ունեցող։ Ըստ թերթի՝ ամենայն հավականությամբ այն վերաբերում է այն հետախուզական տվյալներին, որոնց հետաքննությամբ որոշում է կայացվել շատ կարճ ժամկետներում Բալթիկ ծովի Գոտլանդ կղզում ռազմաբազա տեղակայել։ Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Խուլկտկվիստը հրաժարվել է մեկնաբանություններից։ Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Սերեբրեննիկովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի կազմում Շվեդիայի ընդգրկվելու դեպքում Ռուսաստանը կավելացնի իր սահմաններին զորքերի թիվը։

Նմանատիպ նյութեր