211652_close_icon
views-count974 դիտում article-date 19:08 19-09-2016

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Էրեբունի, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ավան վարչական շրջանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Օգոստոս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցել Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները: Հատկանշական է, որ օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Արաբկիր վարչական շրջաններն էլ կիսել են չորրորդ հորիզոնականը: Իր գոհունակությունը հայտնելով բարձր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողականության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին հորիզոնականներում: «Իսկապես ողջունելի է, որ այսօր արդեն առաջին հորիզոնականը կիսում են միանգամից երեք վարչական շրջաններ: Նույնը նաև գրանցվել է չորրորդ հորիզոնականում, ինչը խոսում է այն մասին, որ կա հստակ մրցակցություն և ձգտում՝ արձանագրել բարձր ցուցանիշներ: Ի սկզբանե, երբ ներդնում էինք այս համակարգը, մեր նպատակը հենց սա էր, որ վարչական շրջանների միջև լինի առողջ մրցակցություն, ինչից միանշանակ շահում է գործը: Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, ինչը հնարավոր է միայն ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում միայն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնել», - ընդգծել է քաղաքապետը: Անդրադառնալով ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջաններին՝

Նմանատիպ նյութեր