1008 դիտում
13:57 15-03-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ.-ի փետրվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ ՏարոնՄարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ.-ի փետրվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Նոր Նորք վարչական շրջանը: 2016թ.-ի փետրվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Նորք-Մարաշ վարչական շրջանը:
Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան ցուցանիշներն ապահովելու հարցում լինել առավել հետևողական:
«Յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց:
Գնահատման համակարգում ընդգրկված են այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի համաչափ զարգացումը: Ուստի եղեք հետևողական և բոլոր ուղղություններով աշխատանքները պահեք մշտական հսկողության տակ: Այն պահանջներն ու սկզբունքները, որոնք դրվում են մեր աշխատակարգում, բխում են հենց մեր համաքաղաքացիների շահերից, և ուրեմն դրված խնդիրներին պետք է տալ այնպիսի լուծումներ, որ վերջնարդյունքում մեր բնակիչները գոհ մնան կատարած աշխատանքից»,- ընդգծել է քաղաքապետը:
Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2016թ.-ի փետրվար ամսվա գնահատման արդյունքները: Քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական «Թեժ գծով» ստացված ահազանգերին տրված պատասխաններին, քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշներին՝ թերացումները շտկելու և բացառելու համար: Հանձնարարվել է նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների գնահատմանը զուգահեռ այսուհետ ներկայացնել նաև քաղաքապետարանի ենթակայության ՓԲԸ-ների աշխատանքների գնահատումը:
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
19:12 08-02-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. հունվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
658 դիտում
12:36 14-06-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
971 դիտում
19:08 19-09-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»