1018 դիտում
19:12 08-02-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. հունվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. հունվարի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ավան, իսկ երրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը: 2016թ. հունվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Նուբարաշեն վարչական շրջանը:
Առանձնակի կարևորելով վարչական շրջանների համակարգված աշխատանքը տարեկան ծրագրերի կյանքի կոչման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա հետևողականություն ցուցաբերել համապատասխան ցուցանիշներն ապահովելու համար: Քաղաքապետը հորդորել է չբավարարվել ձեռք բերածով ու շարունակել անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար:
«Երևանի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2016 թվականին ևս մեր անելիքները շատ են: Ուստի, մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև բնակիչների կողմից առաջադրվող խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով մենք պետք է ամենօրյա հետևողական աշխատանք կատարենք: Մշտական հսկողության տակ պահեք նաև սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, քանի որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով
կայուն արդյունքների ապահովումն է»,- ընդգծել է քաղաքապետը:
Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2016թ. հունվար ամսվա գնահատման արդյունքները: Վերլուծվել են տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում՝ քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով ստացված ահազանգերին տրված պատասխանները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է լինել առավել հետևողական՝ նկատված թերացումները շտկելու և բացառելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2215 դիտում
16:44 13-02-2017
Ամփոփվել են Երևանի վարչական շրջանների աշխատանքների 2017թ. հունվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
1011 դիտում
13:57 15-03-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ.-ի փետրվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
664 դիտում
12:36 14-06-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր