661 դիտում
12:36 14-06-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Ավան, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Էրեբունի վարչական շրջանը:
Մայիս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներկուերորդ, տասնմեկերորդ և տասներորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանները:
Անդրադառնալով ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջաններին՝ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք:
«Իսկապես անընդունելի է, երբ վարչական շրջանների աշխատակազմերի որոշ բաժինների թերի աշխատանքի արդյունքում վարչական շրջանը հայտնվում է ցածր հորիզոնականում: Առավել անընդունելի է, երբ նման թերացումները կրկնվում են պարբերաբար: Սրանից պետք է հետևություններ արվեն ու հստակ քայլեր ձեռնարկվեն, այդ թվում նաև տվյալ բաժինների պատասխանատուների վերանայման ու փոխարինման հետ կապված: Ըստ այդմ, հետևողական աշխատանք տարեք համապատասխան բաժինների հետ և փորձեք հնարավորին կարճ ժամանակում շտկել բոլոր թերացումները՝ ցածր ցուցանիշներ չունենալու համար: Վարչական շրջանների աշխատակազմերի ցանկացած թերացում, ըստ էության, բոլորիս թերացումն է: Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը», - ընդգծել է քաղաքապետը:
Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՓԲԸ-ների գործառույթների 2016թ.-ի մայիս ամսվա գնահատման արդյունքները: Անդրադառնալով ընդհանուր առմամբ դրական գնահատված ցուցանիշներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է լինել առավել հետևողական «Թեժ գծով» ստացված ահազանգերին տրված պատասխաններին, դիմում-գրություններին ժամանակին պատասխանելուն, քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշներին՝ թերացումները շտկելու և բացառելու համար:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
19:12 08-02-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. հունվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
1008 դիտում
13:57 15-03-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ.-ի փետրվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
971 դիտում
19:08 19-09-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր