211652_close_icon
views-count2819 դիտում article-date 20:04 19-09-2016

Սերժ Սարգսյանի նամակը՝ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դ. Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար պարոն Դ. Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ. Հարգարժան Դմիտրի Անատոլիի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ հաստատում են այն բարձր հեղինակությունը, որն ունի Ձեր ղեկավարած կուսակցությունը: Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ընտրությամբ արտահայտել են լայն աջակցություն «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականությանը, որն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը: Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը շարունակելու փոխադարձ վստահության վրա հիմնված միջկուսակցական երկխոսությունը՝ նպատակ ունենալով լայնորեն աջակցել հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրի հետևողական ամրապնդմանը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն և նոր հաջողություններ: Հարգանքով, [b]ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ[/b]

Նմանատիպ նյութեր