211652_close_icon
views-count4430 դիտում article-date 23:42 19-09-2016

Կկայանա Լևոն Խեչոյանին նվիրված՝ «Խնկի ծառեր» տեսաֆիլմի պրեմիերան

Ս. թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի արձակագիր Լևոն Խեչոյանին նվիրված «Խնկի ծառեր» տեսաֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տեսաֆիլմը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: «Խնկի ծառեր» ֆիլմի հիմքում Լևոն Խեչոյան գրողի, քաղաքացու, զինվորի խոհերն են՝ Հայրենիքի, հայի, անկախության, ազատության, պատերազմի, հողի, զինվորի մասին: Տեսաֆիլմում հնչում է Լևոն Խեչոյանի ձայնը: Լևոն Խեչոյանը (1955-2014 թթ.) ծնվել է Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1988 թվականից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում: Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով: 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը: Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով: Խեչոյանի ստեղծագործություններում մշտապես ներկա է 20-րդ դարում հայերի վերապրած ողբերգությունների հիշատակը՝ Եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժ և 90-ականների պատերազմ: Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր