5031 դիտում
12:33 25-01-2019
Կկայանա «Հիշատակման աղոթք»` նվիրում Ալեքսանդր Գրիգորյանին տեսաֆիլմի պրեմիերան
Ս.թ. հունվարի 29, 30, 31 -ին, երեք երեկո, ժամը 18.00 -19.00 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով առաջին անգամ կցուցադրվեն բեմադրող-ռեժիսոր Գայանե Առաքելյանի հեղինակային ֆիլմի. «Ալեքսանդր Գրիգորյան և Հայաստան», «Ալեքսանդր Գրիգորյան և Արտերկիր», «Մեր Ալեքսանդր Գրիգորյանը» եռապատման մասերը:
«Հիշատակման աղոթք»` նվիրում ֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, որպես հիշատակի տուրք` 2017 թվականին իր մահկանացուն կնքած, ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու և Սմոկտունովսկու միջազգային մրցանակների դափնեկիր, կես դարից ավելի Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ալեքսանդր Գրիգորյանին:
Ֆիլմի մտահղացման, սցենարի հեղինակն է բեմադրող ռեժիսոր, պրոդյուսեր Գայանե Առաքելյանը, որի տարիների ընթացքում նկարահանած թատրոնի խաղացանկային բեմադրությունների և հոբելյանական երեկոների հիշարժան հատվածներ, բազում՝ առաջներում և ներկայումս, արված հարցազրույցներ, նաև բազմաթիվ ԶԼՄ -ների տեսանյութեր տեղ են գտել այս ֆիլմում, որը ժողովուրդների միջև մշակութային կապերի պահպանման իրական հավաստագիր է:
Բազմափորձ արվեստագետ ռեժիսորի հետ աշխատել են բեմադրող օպերատոր Դավիթ Սիմոնյանը, հնչունային ռեժիսոր Դավիթ Դավթյանը, օպերատոր-մոնտաժող Մխիթար Սերոբյանը:
Ֆիլմը Ա. Գրիգորյան՝ տաղանդավոր հայ ռեժիսոր-մանկավարժի ստեղծագործական գործունեության, ինքնատիպ աշխարհայացքի և վառ անհատականության, ձեռագրի բացահայտում է: Այն Երևանի թատերական լավագույն օջախներից մեկի և տասնամյակների մշակութային պանծալի մթնոլորտի արժևորումն է, յուրատիպ թատերական արվեստի վավերագիր- վերհուշ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4430 դիտում
23:42 19-09-2016
Կկայանա Լևոն Խեչոյանին նվիրված՝ «Խնկի ծառեր» տեսաֆիլմի պրեմիերան
3198 դիտում
16:40 08-11-2019
Կայացել է Խաչատրյանին նվիրված «Նվիրում ուսուցչիս» կոնցերտի պրեմիերան
Այս բաժնից
2098 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)