2951 դիտում
21:13 19-09-2016
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.
«Նախագահ Օբամայի ու Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորանքներս եմ հղում հայ ժողովրդին՝ անկախության 25-ամյակի առթիվ, որը կնշվի սեպտեմբերի 21-ին:
Միացյալ Նահանգները խորապես արժևորում է Հայաստանի և Ձեր բոլորի հետ իր ջերմ բարեկամությունը: Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, և իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտորեն աշխատել Ձեզ հետ՝ աջակցելու բարեկեցության, ամուր ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ու տարածաշրջանային խաղաղության կայացման ընդհանուր նպատակներին:
Մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը: Մենք նաև երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում կենսունակ ու մեծ ձեռքբերումների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար:
Այս գեղեցիկ տոնի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում հայ ժողովրդին, ցանկանում խաղաղություն ու բարօրություն առաջիկա տարում»:
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
21:37 15-01-2014
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կմասնակցի «Ժնև-2»-ին
1796 դիտում
20:18 11-12-2015
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Մոսկվա
1324 դիտում
15:44 20-09-2016
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան