211652_close_icon
views-count5496 դիտում article-date 22:33 19-09-2016

Ղրղզստանի նախագահը Նյու Յորք մեկնելու ճանապարհից հետ է դարձել՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չեղյալ է հայտարարել իր այցը Նյու-Յորք, որտեղ նախատեսում էր մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում է RBC-ն: Ղրղզստանի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ այլ օդանավով շարունակելու ճանապարհը Նյու Յորք, սակայն նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Ժամանած բժիշկները հայտնել են, որ Աթամբաևին անհրաժեշտ է շուտափույթ հետազոտում: Հետազոտման ընթացքում Անախագահը բժիշկների հսկողության տակ կգտնվի, իսկ Նյու Յորք կմեկնի Ղրղզստանի Արտաքին գործերի նախարար Էռլան Աբդիլդաևը:

Նմանատիպ նյութեր