211652_close_icon
views-count5516 դիտում article-date 16:43 20-09-2016

Մարդու գլխի փոխպատվաստումը հնարավոր կլինի իրականացնել արդեն 2017 թվականից. գիտնականներ

Մարդկային գլխի փոխպատվաստման վիրահատությունը հնարավոր կլինի իրականացնել արդեն հաջորդ տարվանից, գրում է բրիտանական The Independent պարբերականը։ Թուրինի համալսարանի նյարդավիրաբույժ Սերխիո Կանավարոն Surgical Neurology International միջազգային ամսագրում հրապարակել է վերջին 3 տարիների ընթացքում կենդանիների վրա իր կատարած փորձարկումների արդյունքները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հնարավոր է հաղթահարել վիրահատության գլխավոր խնդիրը՝ վերականգնել ողնուղեղի ֆունկցիան։ Հարավկորեական համալսարաններից մեկի բժիշկների հետ Կանավարոն ամբողջովին կաթվածահարված շան վիզը վիրահատել է, իսկ 2 շաբաթ անց շունը կարողացել է քայլել։ Նույնանման վիրահատություններ են կատարվել առնետների ու մկների վրա։ Մկները վիրահատություններից հետո չեն վերականգնվել, իսկ առնետներից մի քանիսը կարողացել են քայլել։ Միևնույն ժամանակ քննադատները պնդում են, որ Կանավարոյի փորձարկումները բավարար հիմքեր չեն տալիս՝ կատարելու նման վիրահատություններ։ Այդուհանդերձ, նա պատրաստվում է 2017 թվականին կատարել վիրահատություն՝ մարդու վրա։ Վիետնամի բժշկական կլինիկաներից մեկը համաձայնվել է տարածք տրամադրել Կանավարոյին՝ վիրահատության համար։

Նմանատիպ նյութեր