211652_close_icon
views-count8725 դիտում article-date 17:37 20-09-2016

Ո՞վ կլինի Ամերիկայի 45-րդ նախագահը. Վիվառոն գործակիցներ է սահմանել

Այս տարվա նոյեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58-րդ անգամ [url=http://www.vivaronews.am/entertainment/vo%D5%9Ev-klini-amerikayi-45-rd-naxagaheh-vivaron-gortcakicner-e-sahmanel]ընտրելու են իրենց երկրի նախագահին[/url]: Ամերիկյան ընտրական համակարգն աշխարհում ամենաբարդերից մեկն է: Սկզբում կուսակցությունների ներսում առաջադրվում են թեկնածուներ, ապա համագումարում ընտրվում է միայն մեկը, ով էլ ներկայացնում է տվյալ կուսակցությունը ընտրություններին: Հիմնական խաղացողները Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններն են, չնայած որ թեկնածուներ են առաջադրել նաև Լիբերալ, Կանաչների և Սահմանադրական կուսակցությունները: Մեկ առանձնահատկություն ևս, այստեղ թեկնածուներն ընտրության են գնում իրենց փոխնախագահների հետ: Այսպես, Դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին ուղեկցում է փոխնախագահի հավակնորդ Թիմ Քեյնը, ով այժմ սենատոր է՝ ընտրված Վիրջինիա նահանգից: Հիշեցնենք, որ Քլինթոնը եղել է ոչ միայն առաջին տիկին, այլև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը 2009-2013թթ.: ԱՄՆ նախագահի մյուս թեկնածուն Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, միլիարդատեր Դոնալդ Թրամփն է: Նրա հետ փոխնախագահի պաշտոնին հավակնում է Մայք Փենսը, ով այժմ Ինդիանայի նահանգապետն է: Լիբերալ կուսակցության թեկնածուն Գարի Ջոնսոնն է, Կանաչները նախագահի պաշտոնում առաջադրել են կին թեկնածուի՝ Ջիլ Ստեյնին, Սահմանադրականների ներկայացուցիչը մրցապայքարում Դարել Քասլն է: Իսկ ինչ են ասում հարցումները: Ըստ Morning Consult-ի վերջին հարցումների, Հիլարի Քլինթոնը ընդամենը 2%-ով է առաջ անցել իր հիմնական մրցակից Դոնալդ Թրամփից: Եթե ընտրություններն անկացվեին հենց հարցման օրը, ապա Քլիթոնը կհավաքեր ձայների 42 տոկոսը, իսկ Թրամփը 40 տոկոսը: Մյուս թեկնածուներից լիբերալ Գերի Ջոնսոնի օգտին կքվեարկեին ընտրողների 8%-ը, իսկ Ջիլ Ստեյնի համար՝ 3%-ը: Մեկ այլ հարցման արդյունքներով, որն անցկացրել է Fox News-ը, Հիլարին հավաքել է 41 տոկոս, Թրամփը՝ 40: Սակայն, երբ հարցման մասնակիցներին առաջարկել են ընտրություն կատարել այս երկուսի միջև, ապա այստեղ Թրամփը առաջ է անցել Քլինթոնից, 46 տոկոս՝ 45-ի դիմաց: Վիվառոն այս իրադարձության համար, որը կարևոր է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար, սահմանել է գործակիցներ: Խաղադրույքներ կարող եք կատարել ինչպես առանձին թեկնածուների, այնպես էլ կուսակցությունների վրա: Մասնակից եղեք ամենաազդեցիկ երկրի նախագահի ընտրություններին, իսկ Վիվառոյի առաջարկած գործակիցներին կարող եք ծանոթանալ՝ [url=http://www.vivarobet.am/#/sport/?type=0&competition=14575&game=5345112®ion=242089&sport=89]անցնելով հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր